Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Forbes-ն ու Մեդվեդևա-Բաբասյանը

Forbes-ն ու Մեդվեդևա-Բաբասյանը
20.01.2017 | 13:08

Գեղասահքի աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, հավաքած միավորներով կարճ ու ազատ ծրագրերում կանանց մենասահքի աշխարհի ռեկորդակիր, Մեծ մրցաշարի եզրափակչի հաղթող Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը մտել է աշխարհամասի երեսուն ամենահաջողակ երիտասարդների ցուցակ:

Forbes-ի մեկ այլ վարկածով նա հայտնվել է նաև զվարճանքի ինդուստրիայում զբաղված Եվրոպայի ամենահաջողակ երեսուն մարդկանց թվում, ում տարիքը երեսունից պակաս է: Forbes-ը մեր հայրենակցուհուն համարում է «Օլիմպիադա 2018»-ի ֆավորիտ: Ցուցակի զվարճանքի ինդուստրիայի տարբերակում տեղ են գտել նաև Գարետ Բեյլը (Մադրիդի «Ռեալ») և Լուիս Սուարեսը («Բարսելոն»), մեծ թենիսի աշխարհի առաջին ռակետ Անգելիկա Կերբերը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1155

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ